Էլեկտրամատակարարումը երասխահունցիների կյանքի համար դարձել է վտանգավոր. տեսանյութ
                        րասխահունի 11-րդ փողոցի բնակիչները տնամերձ հողամասերը ոռոգելու համար անքուն գիշերներ են անցկացնում: Էլեկտրաէներգիայի լարումը ցերեկային ժամերին թույլ է, հնարավոր չէ պոմպերը գործարկել:
 
Երասխահունցիների խոսքով, էլեկտրամատակարարումը վտանգավոր է դարձել իրենց կյանքի համար, բավական է փոքր քամի, որպեսզի հաղորդալարերը կարճ միացում տան կամ կտրվեն: Հաղորդալարերի բազմաթիվ կարկատաններն ու կախված ծանրոցները հենց այդ պատճառով են հայտնվել: ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի Արմավիրի էլցանցից փորձեցինք պարզաբանում ստանալ: Ճարտարագետ Լևոն Բարսեղյանը հեռախոսով իր վերադասի հետ խոսեց, հետո տեղեկացրեց, թե իրեն թույլ չեն տալիս մամուլին տեղեկություն հաղորդել:
Աղբյուրը`[url=http://www.armnewstv.am/news/32705] Armnewstv.am[/url]
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


