211652_close_icon
views-count2646 դիտում article-date 20:14 21-08-2014

Ընդդիմության և իշխանության սպասված աշունը. newsbook.am

Ինչպես երևում է «թեժ աշնան» սպասումները չեն արդարանում, քանի որ քառյակը դեռևս ցույց չի տվել, որ պատրաստվում է քաղաքական նոր գործընթացների, իսկ այդպիսի նպատակի առկայության պարագայում, գոնե պետք է ապահովվեր հանրային կոմունիկացիան, հիմք դրվեր մոբիլիզացման, ակտիվացվեր հասարակության քաղաքական վարքը, որը դրսևորվում է մասնակցության տեսքով և այլն: Հավանաբար, ներքին խնդիրները սկսեցին պասիվանալ սահմանագծում վերջին շրջանում լարված իրավիճակի պատճառով, սակայն այդ լարվածությունը ներկայումս չկա, իսկ ընդդիմությունը որևէ քայլ չի կատարում: Գուցե սպասում են Սոչիի հանդիպման արդյունքներին, երբ կերևա, թե արտաքին քաղաքական ինչ ազդեցություններ ու ինչպես են տարածվելու իշխանության վրա, որպեսզի կարողանան ավելի համակողմանի քայլեր ձեռնարկել: Չի բացառվում նաև, որ քաղաքական ակտիվության պակասը պայմանավորված է նաև իշխանության և ընդդիմության որոշ շերտերի գործոնով, օրինակ՝ ԲՀԿ-վարչապետ լավ հարաբերություններով, որն էլ ազդում է ընդհանուր նպատակների սահմանման վրա, կամ ընդդիմության ներսում պայքարի մարտավարության ընտրության շուրջ որոշ անհամաձայնություններով, որոնք կապված են արտաքին քաղաքական կողմնորոշման հետ: Մեր տիպի երկրներում, որոնք դեռ չեն հասել դեմոկրատական կոնսոլիդացման, քաղաքական ակցիաների մեծ մասը պայմանավորված են արտաքին գործոններով, երբ ինչ-որ ուժեր պետք է կամ աջակցեն ընդդիմության նախաձեռնություններին, կամ թույլ չտան իշխանության ռեպրեսիվ ռեակցիա: Արդյունքում, կարող է կորչել ժամանակային թանկ ռեսուրսը: [b]ՕԵԿ-ի գործոնը[/b] Չնայած ՕԵԿ-ն իրեն հայտարարել է ընդդիմություն, սական դեռևս քառյակի հետ նրա հարաբերությունները գործընկերային չեն, և, բացի այդ, ԲՀԿ-ի հետ նրանք ունեն ինչ-որ առումով մրցակցային հարաբերություններ, որովհետև նրանց ընտրազանգվածը, էլեկտորալ վարքաբանությամբ պայմանավորված, այն հատվածն է, որը փորձում է իր քվեն տալ «ոչ իշխանություն-ոչ ընդդիմություն» սեկտորին (կամ չափավոր ընդդիմության՝ նայած մոտեցման), իսկ դա ներկայումս ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն են՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված: Մյուս կողմից էլ, խոշոր քաղաքական ակցիաներում «Օրինաց երկրին» չընդգրկելու պարագայում, վերջինս ընդդիմության ծրագրերի համար կփորձի խոչընդոտներ ստեղծել՝ թեկուզ ընդդիմադիր դաշտի ֆրագմենտար ուրվապատկեր ձևավորելու տեսքով: Միաժամանակ, հնարավոր է, որոշակի ինֆոլոգեմնորով փորձի նաև հասարակական երկվության, նույնիսկ՝ կոնֆլիկտային իրավիճակ ներկայացնել՝ այս ամենի համար օգտագործելով իր կողմից վերահսկվող լրատվամիջոցները: [b]Հովիկ Աբրահամյանի գործոնը[/b] Հովիկ Աբրահամյանն էլ, իր հերթին, «Բարգավաճ Հայաստանի» միջոցով կփորձի զսպել ընդդիմությանն այնքան, որքան թույլ կտա ԲՀԿ-ի հեղինակությունը, իսկ երբ այդ հեղինակությունը սկսի ընկնել, որից կտուժեն նաև մյուս ընդդիմադիր կուսակցությունները, քաղաքական ակցիաները կսկսեն դառնալ հրամայական ու անկասելի կամ տեղի կունենա դեռևս չսկսած շարժման մարում՝ իր բոլոր հետևանքներով: Քաղաքագետ` [b]Արման Սահակյան[/b] Նյութի աղբյուրը ` [url=http://newsbook.am/?p=37475&l=am]newsbook.am[/url]

Նմանատիպ նյութեր