Ֆրանսիայում առաջին անգամ վարդագույն գինուց պաղպաղակ են արտադրել
Ամռան շոգ օրերին ֆրանսիացիները հնարավորություն կունենան հաճույք ստանալ վարդագույն գինու պաղպաղակից»,- գրում է Euromag-ը:
Վկայակոչելով ֆրանսիական Le Figaro-ին, աղբյուրը նշում է, որ այս դեսերտը բնավ վնասակար չէ առողջության համար: Նրանում պարունակվում է ոչ ավելի, քան 5% ալկոհոլ: Ինչպես նշում են արտադրողները, այս պաղպաղակը փորձելիս սկզբից զգացվում է պաղպաղակի քաղցր համը, ապա` գինու դառը համը: