211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 20-ից 21-ը)

views-count1273 դիտում article-date 17:42 21-08-2014
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 7-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը: Խարդախության 21 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 7 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 1 և գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր