3167 դիտում
19:15 21-08-2014
Վարչապետը խոստացել է միջնորդել, որպեսզի նախագահն ընդունի մահացած զինվորների ծնողներին.տեսանյութ. aravot.am
[url=http://www.aravot.am/2014/08/21/490252/]Aravot.am[/url]-ի փոխանցմամբ՝ այսօր` օգոստոսի 21-ին, կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն էին արտահայտում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները: Սույն թվականի հուլիսի 10-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր ընդունել նրանց եւ փորձել իրենց խնդրին լուծում տալ: Aravot.am-ը հետաքրքրվեց ծնողներից, թե ի՞նչ արդյունքներ է ունեցել այդ հանդիպումը: Խաղաղ պայմաններում մահացած զինվոր Արթուր Ղազարյանի մայր Իրինա Ղազարյանը մեզ հայտնեց, որ վարչապետը հերթով լսել է իրենց բողոքներն ու պահանջները. «Բոլորիս պահանջն էլ մեկն էր, որ մեզ ընդունի Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Մենք դիմումներ ներկայացրինք, թե ո՞ր օրենքով են մեր տղաներին տարել Ղարաբաղ, վարչապետը սա տեսնելով ասաց, որ այս բոլոր հարցերը կփոխանցեք Գերագույն գլխավոր հրամանատարին` Սերժ Սարգսյանին: Այդ օրվանից առ այսօր ոչ մի բան»: Մեկ այլ ծնող` Նանա Մուրադյանը հավելեց, որ Հովիկ Աբրահամյանն այդ դիմումներն իրենց վերադարձրել է, եւ նրա պնդմամբ, վարչապետն անձամբ պատրաստ էր միջնորդել, որպեսզի խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողները հանդիպեն նախագահի հետ.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/08/21/490252/]այստեղ[/url]:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1108 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1207 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1411 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ