211652_close_icon
views-count1348 դիտում article-date 17:36 16-09-2014

Հրաչիկ Բաբայանը՝ հրաձգության աշխարհի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-ից մեկնարկած հրաձգության աշխարհի առաջնության աշխարհի 51-րդ առաջնությանը Հայաստանի հրաձգության հավաքական թիմի անդամ Հրաչիկ Բաբայանը 10 մ, օդամղիչ հրացան (60 կրակոց) երիտասարդների պայքարում 205.7 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ: «Պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի» և արդեն «Աշխարհի երիտասարդների առաջնության» փոխչեմպիոն Հրաչիկ Բաբայանը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան է, անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը: Հիշեցնենք, որ մեր մարզիկներն աշխարհի առաջնությանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, մարզիչներ Խորեն Իգիթյանի և Գագիկ Մելոյանի մարզչական ղեկավարությամբ, իսկ նրանց մրցելույթներին հետևում և իր ներկայությամբ ոգևորում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր