Կադաստրը Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում խախտումներ է հայտնաբերել. տեսանյութ
Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը մի քիչ շտապել ու իր պաշտոնավարման 100 օրվան չսպասելով, հանդիպել է լրագրողներին: Մարտին Սարգսյանը տեղեկացրել է, որ կոմիտեն Գեոդեզիայի և հողային պետական տեսչության միջոցով ապրիլ-մայիսին ստուգումներ է անցկացրել Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում: Արմավիրի հինգ համայնքների ղեկավարներ խախտումների համար 750 հազար դրամի չափով վարչական պատասխանատվության են ենթարկվել: Կոմիտեն Գեղարքունիքի մարզում էլ է խախտումներ հայտնաբերել: Տուգանքի չափը այստեղ կազմել է 400 հազար դրամ:
Աղբյուրը` Armnewstv.am