211652_close_icon
views-count23098 դիտում article-date 18:18 22-07-2014

Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են կոպիտ խախտումներ կատարած վարորդին, ով զղջում էր՝ ասելով. «Դոդ-դոդ խախտել եմ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակցի կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել թիվ 46 համարի երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոբուսի վարորդ, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 32-ամյա Արթուր Հարությունյանը երեկ՝ հուլիսի 21-ին, նշված մարդատար ավտոբուսը Տիգրան Մեծի պողոտայում վարել է ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով: Նախ դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հետո անցել կարմիր լույսի տակով: Այսօր՝ հուլիսի 22-ին, Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի հանձնարարությամբ հայտնաբերվել է օրինախախտ վարորդը, և նա ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ վարչական իրավախատումներ մասին օրենքի 124 հոդվածի 3-րդ կետի 2-րդ մասի հատկանիշներով՝ տուգանվելով 50.000 դրամով: Տուգանային հրապարակում վարորդ Ա. Հարությունյանը գլխիկոր ասում էր. «Ընդունում եմ եմ մեղքս, ի՞նչ անեմ: Դոդ-դոդ խախտել եմ, ու ինչի համար զղջում եմ»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/21411/]SHAMSHYAN.com[/url]-ը, երբ զանգվածային լրատվամիջոցներով բարձրաձայնում ենք, որ որոշ երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներ «քայլող կիլերներ են» գծատերերը, որոնք հիմնականում պատգամավորներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ են, 3 մանեթնոց լաց են կապում թե մամուլը չի ուզում մեր լավը, մամուլը միշտ Էլ ասել է ձեր լավը…, ուզում ենք, բայց գոնե դուք էլ մտածեք ժողովրդի անվտանգության մասին: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր