Արցախի վարչապետը ընդունել է Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցի մի խումբ ներկայացուցիչների և ռուս լրագրողների
                        Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցի մի խումբ ներկայացուցիչների և ռուս լրագրողների: 
Կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափի ճանաչողական և գիտական այցերը` Արցախն աշխարհին ներկայացնելու համատեքստում: Վարչապետը, պատասխանելով հյուրերի հարցերին, ներկայացրել է մեր երկրի տնտեսության առաջնահերթությունները, առկա ներուժը, ինչպես նաև արտաքին քաղաքականությանը և սփյուռքի հետ հարաբերություններին վերաբերող որոշ առանձնահատկություններ: 
Կողմերի միջև ձեռք  է բերվել շարունակական շփումների հաստատման և հետագա համագործակցության վերաբերյալ համաձայնություն: 
Աղբյուրը` [url=http://www.artsakhtv.am/am/news/show/6586]artsakhtv.am[/url]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

