1202 դիտում
17:11 20-08-2014
Բազեի» նման ցանկացած երիտասարդական հավաք ուժեղացնում է մեր պետությունը. Գալուստ Սահակյան
Օգոստոսի 20-ին «Բազե» համահայկական երիտասարդական հավաքում հյուրընկալվեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Խորհրդարանի նախագահը, ողջունելով հավաքի մասնակիցներին, նկատեց, որ «Բազեի» կազմավորման փուլում որոշակի դերակատարում ունեցել է նաև ինքը։ «Մենք միշտ էլ վստահ ենք եղել, որ «Բազե» ծրագիրը պետք է կայանա, և այն տարեցտարի ամրանում և ուժեղանում է։ Ուժեղներին և՜ հարգում են, և՜ փորձում են որոշակիորեն քննադատել։ Այսպես է կյանքի օրենքը։ Մեր ազգի մեջ բազեները շատ են՝ աշխարհի տարբեր ծայրերում: Նրանք տարին մեկ անգամ հավաքվում են «Բազեի» շրջանակներում՝ ինքնադրսևորվելու, բացահայտելու իրենց կարողությունները։ Ցանկացած նման երիտասարդական հավաք ուժեղացնում է մեր պետությունը»,- նշեց Գալուստ Սահակյանը՝ ընդգծելով, որ երիտասարդների պայքարում հաղթում է գաղափարը, միասնությունը, որը պետք է ծառայի մեր հայրենիքին ու ժողովրդին։
ԱԺ նախագահը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին, որոնք վերաբերում էին սահմանադրական բարեփոխումներին, խորհրդարանում քաղաքական ուժերի համագործակցությանը և այլ խնդիրների։
Խոսելով պետական կառավարման մարմիններում երիտասարդների ներգրավվածության մասին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ պետական ապարատում աշխատողների ավելի քան 60 տոկոսը մինչև 35 տարեկան են։ Խորհրդարանում ձևավորված է երիտասարդական խորհրդարան, որտեղ ներգրավված երիտասարդների ներուժը նույնպես օգտագործվում է։
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցին՝ Գալուստ Սահակյանը նկատեց, որ խնդիրը քննարկումների փուլում է, և հաշվի կառնվի այն, ինչը քաղաքական ուժերի կողմից առավել ընդունելի կլինի։ «Մենք այդ ճանապարհով պետք է գնանք, որպեսզի քաղաքական դաշտն ավելի հզորանա», - ասաց ԱԺ նախագահը։
Խորհրդարանի խոսնակը դիտեց նաև բազեականների մշակութային և սպարտային մրցույթները։
Հիշեցնենք, որ «Բազե» հավաքը մեկնարկել է օգոստոսի 18-ին։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և սփյուռքից։
Նմանատիպ նյութեր
2734 դիտում
11:03 21-07-2014
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մարզային երիտասարդական եռօրյա հավաք է անցկացրել Ծաղկաձորում
4196 դիտում
13:21 28-03-2014
Եթե ԲՀԿ-ն կարծում է, որ մեր օրերը հաշված են, ուրեմն հաշվել չգիտի. Գալուստ Սահակյան
5670 դիտում
17:32 08-02-2018
Ծխելու դեմ օրենքի նախագիծն այդքան արժանավոր բան չէ մեր համար. Գալուստ Սահակյան
Այս բաժնից
862 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը