Գյումրին նոր մարզադաշտ ունի. տեսանյութ
Գյումրու 10-րդ դպրոցի հարեւանությամբ բացվել է մարզադաշտ: Նախաձեռնությունը մոսկվայաբնակ բարերար Վիլեն Աջամօղլյանինն է: Մարզադաշտի ստեղծմանն աջակցել են նաեւ մարզային ու քաղաքային իշխանությունները:
Մարզադաշտի կառուցումը անհրաժեշտ են համարում նաև թաղամասի բնակիչները: Տարբեր մարզաձեւերի պարապմունքները կանցկացվեն բացօթյա այս մարզադաշտում: 10-րդ դպրոցի սաների պես ոգեւորված են նաեւ հարակից թաղամասերի երեխաները:
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարեւորեցին քաղաքում այսօրինակ միջոցառումների իրականացումը: Նրանք խոստացան ստեղծել բոլոր պայմանները՝ մարզում եւ քաղաքում սպորտային կյանքը աշխուժացնելու համար:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32638]Armnewstv.am[/url]