Թուրքիայում ադրբեջանցի կապիտանների են ձերբակալել
Թուրքական ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են Ադրբեջանի 2 քաղաքացիներ, ովքեր մեղադրվում են Թուրքիայի տարածքով հունական Ռոդոս կղզի անօրինական ներգաղթյալների տեղափոխելու մեջ:
Թուրքական ԶԼմ-ների փոխանցմամբ՝ ձերբակալված ադրբեջանցիները Vagabund մոտորանավակի կապիտաններն են: Միջոցառումն իրականացվել է առափնյա ոստիկանության և թուրքական ժանդարմերիայի համատեղ ուժերով: Բերման է ենթարկվել Իրանից, Սիրիայից, Բիրմայից, Աֆղանստանից 155 ներգաղթյալ: Մոտորանավակը, որի վրա բարձրացված է եղել Գերմանիայի դրոշը, նկատել են այն ժամանակ, երբ այն ուղղություն էր վերցրել դեպի հունական Ռոդոս կղզի:
Բոլոր ներգաղթյալներին տեղափոխել են Մուղնու ժանդարմերիա, իսկ ադրբեջանցի կապիտանները ձերբակալվել են: Նրանց անունները չեն հրապարակվում: