4939 դիտում
17:03 18-04-2014
Հայ երիտասարդներն ուժեղ են, իսկ ադրբեջանցի երիտասարդները՝ հոգեպես և ֆիզիկապես թույլ. ադրբեջանցի հրամանատար
Ղարաբաղյան պատերազմի մասնակից, ադրբեջանական «Գորշ գայլ» (Boz Gurd) գումարտակի հրամանատար Նուրեդդին Խոջան oxu.az-ին տված հարցազրույցում ասել է, որ հերոսություն չի համարում որևէ մեկի գլուխը կտրելը (ի նկատի ունենալով Գուրգեն Մարգարյանի հետ կապված ողբերգությունը):
«Ես Ռամիլ Սաֆարովին հերոս չեմ համարում: Վերջերս հերոսությունը մոդա է դարձել: Իրականում հերոս չեմ համարում նաև Մուբարիզ Իբրահիմովին, քանի որ նա խախտել է կանոնադրությունը և վտանգի ենթարկել զորամասի անվտանգությունը»,-ասել է Ն. Խոջան:
Անդրադառնալով հարցին, թե տեղյա՞կ է , արդյոք, նա, որ Մոնթե Մելքոնյանին իբրև թե սպանած Իբադ Հուսեյնովը ազգային հերոսի կոչում ստանալու պայքար է սկսել, Խոջան պատասխանել է, որ Հուսեյնովը պարտություն կրած բանակի անխիղճ զինվոր է, ով ցանկանում է ստանալ Ազգային հերոսի կոչում:
«Եթե պարտված բանակի ողջ մնացած զինվորը ցանկանում է ստանալ այդ կոչումը, ուրեմն նրա գլուխը լավ չի աշխատում»,-ասել է նա՝ հավելելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվում է այն մասին, թե իբր ղարաբաղյան պատերազմի 64,000 վետերան կա, սակայն նա նույնիսկ 60,000 կռվող չի տեսել այդ պատերազմում:
Վերջինս խոստովանել է նաև, որ ադրբեջանցի զինվորները արցախյան պատերազմում նաև հայ երեխաների են սպանել:
Հարցին, թե ինչու՞ ադրբեջանական բանակը տանուլ տվեց ղարաբաղյան պատերազմը, Խոջան պատասխանել է, որ պատերազմը տանուլ տվեցին ոչ թե ադրբեջանցի զինվորները, այլ ողջ ադրբեջանական վերնախավը և զինվորական հրամանատարությունը:
Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե ճի՞շտ է, որ Չինգիզ Մուստաֆաևը նկարահանել է մարտերը, Խոջան պատասխանել է, որ երբեք նման բան չի տեսել: «Զինվորները նույնիսկ խրամատներից չէին կարող դուրս գալ, ինչպե՞ս կարող էին օպերատոր գտնել: Նրանք մի քանի մարդկանց հավաքել են, ձևական կրակել և, խնդրեմ, պատրաստ է ձևական մարտը»,-ասել է նա:
Ադրբեջանցի հրամանատարի խոսքով՝ ադրբեջանցիները վախկոտ են, սակայն հայերը՝ ոչ. «Եթե հայերը վախկոտ են, այդ դեպքում մենք ի՞նչ ենք: Հայ ժողովուրդն ուժեղ է: Մենք պետք է ընդունենք իրականությունը»:
Խոսելով ադրբեջանական բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների մասին՝ Խոջան նշել է, որ ադրբեջանցի երիտասարդները բանակային պատրաստվածություն չունեն. թույլ են և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես, իսկ հայ երիտասարդները դեռ դպրոցական տարիներից են պատրաստվածություն ձեռք բերում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1099 դիտում
23:44 26-12-2024
92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը
895 դիտում
22:50 26-12-2024
Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի արտգործնախարարի հետ
1099 դիտում
22:38 26-12-2024
Ռուսաստանը ձգտում է վերջ դնել Ուկրաինայի հետ հակամարտությանը. Պուտին