211652_close_icon

Ամուսիններն ինքնահրկիզվել են Ալիևի նախագահական նստավայրի առաջ

views-count3177 դիտում article-date 12:57 20-08-2014
Ադրբեջանում ղարաբաղյան պատերազմի մասնակից Էլչին Սալախովը և իր կինը՝ Ժալի Սալախովան, ինքնահրկիզման ակտ են կատարել նախագահ Իլհամ Ալիևի նստավայրի առաջ: Ինչպես տեղեկացնում է ANS Press-ը, կինը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ ամուսնու առողջական վիճակը բավարար է: Ամուսինները բողոքում էին իրենց իսկ սեփական տնից վտարելու մասին իշխանությունների որոշման դեմ:

Նմանատիպ նյութեր