211652_close_icon

Ադրբեջանում Ալիևի նստավայրի առաջ ղարաբաղյան պատերազմի մասնակիցը փորձել է ինքնահրկիզվել

views-count6849 դիտում article-date 14:27 25-07-2014
Ղարաբաղյան պատերազմի մասնակից, վետերան Ֆագան Նասիբովը փորձել է հարազատների աչքի առաջ ինքնահրկիզման միջոցով վերջ տալ կյանքին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նստավայրի առջև: Ադրբեջանական haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Նասիբովն այդ քայլին դիմել է այն բանիցհետո, երբ բարձրաստիճան չինովնիկներից մեկը վետերանից հափշտակել է 65,000 ԱՄՆ դոլար և հրաժարվել է վերադարձնել: Նա դիմել է իրավապահ մարմիններին և խնդրել օգնել, սակայն՝ ապարդյուն: Վերջին 1 տարվա ընթացքում Ադրբեջանում ինքնահրկիզում է իրականացրել ղարաբաղյան պատերազմի 5 վետերան:

Նմանատիպ նյութեր