Ի՞նչ գրքեր են զինվորները նախընտրում կարդալ դիրքերում. տեսանյութ
Աբգար Ափինյանի ոգևորությանը սահման չկա: Օգոստոսի 7-ին և 8-ին Երևանի գրողների միության անդամների հետ այցելել է սահմանամերձ զորամասեր, եղել է մարտական գործողությունների առաջին գծում, շփվել է զինվորների հետ ու հանգիստ սրտով վերադարձել է Երևան: Ասում է` զինվորների տրամադրվածությունը մարտական է:
Վերջին շաբաթների դիվերսիոն հարձակումները Ափինյանին և երիտասարդ գրողներին շատ էին անհանգստացրել: Նրանք որոշել են վերականգնել երբեմնի ավանդույթները ու զորամասեր այցելությունները ավելի հաճախակի դարձնել: Գրողներին ամենից շատ ուրախացրել է այն, որ զինվորներն ու հրամանատարները ստեղծագործում են: Իրենք էլ մարտական ոգի արթնացնող բազմաթիվ գրքեր էին տարել զինվորական գրադարաններ, բայց տեղում պարզել են, որ նրանք այլ ժանր են նախընտրում:
Աբգար Ափինյանին զորամասերում միայն մի բան է անհանգստացրել: Տղաները գեղեցիկի հետ շփվելու քիչ հնարավորություն ունեն` մի կողմում թշնամին է, մյուս կողմում քարքարոտ բնությունը: Հաջորդ այցը Ափինյանը նախատեսել է սեպտեմբերին, այս անգամ Արցախյան զորամասեր են գնալու ու իր հետ ավելի մեծ պատվիրակություն է տանելու:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32603]Armnewstv.am[/url]