211652_close_icon
views-count1836 դիտում article-date 12:17 19-08-2014

Ֆիննախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր է բացահայտել

Ֆինանսների նախարարարության նախաբացթողումային հսկողության վարչությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մաքսային կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր է բացահայտել, այդ թվում` թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման հետ կապված: Այսպես. Բագրատաշենի մաքսակետում մանրակրկիտ զննության ենթարկելով կասկածելի վարք ցուցաբերած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան՝ բեռնախցիկում տեղադրված գազաբալոնի միջից հայտնաբերվել է շուրջ 4.5կգ դեղորայք, 21.5 կգ բիոհավելումներ, ինչպես նաև 65 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ: Մյուս դեպքով՝ վարչության աշխատակիցները մեր երկրի քաղաքացու մեքենայի հետևի նստատեղից և բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի արանքից հայտնաբերել են 21 կգ ընդհանուր քաշով տարբեր երկրների արտադրության դեղորայք, որը ձեռք էր բերվել Վրաստանում: Օրեր անց, շարունակելով բացահայտումների հաջող պրակտիկան, նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Հայաստանից Ռուսաստան ուղևորվող ավտոբուսը՝ հայտնաբերվելով չհայտարարագրված ավելի քան 28 հազար տուփ հայկական արտադրության ծխախոտ, սիգարներ և 1 կգ ծխախոտի թութուն: Մյուս դեպքով՝ «Opel Kombo» մեքենայի բեռնախցիկի հատակն էր ծառայել որպես թաքստոց. Այդտեղից հայտնաբերվել են 107.5 կգ տարբեր տեսակի լվացքի փոշիներ և հեղուկներ: Հաջորդ բացահայտումները վերաբերում են բջջային հեռախոսներին. դրանցից 20-ը հայտնաբերվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի հետնամասից և սրահի առջևի մասի գրպանից, իսկ 30-ը՝ մեկ այլ ավտոմեքենայի սրահից: Տարբեր տեսակի 30-ը բջջային հեռախոս էլ վարչության աշխատակիցները հայտնաբերել են Վրաստանից Հայաստան ուղևորվող մեքենայի հետևի նստատեղի թաքստոցից: Իսկ մեկ այլ բացահայտմամբ էլ՝ «Mazda» մակնիշի մեքենայից առգրավվել է մաքսային հսկողությունից թաքցված 189 հատ բջջային հեռախոս: ՆՀՎ աշխատակիցների ուշադրությունից չեն վրիպել նաև Վրաստանից մեր երկիր ժամանած ավտոմեքենայում թաքցված կոսմետիկ միջոցները: Ավտոմեքենաների հետ կապված օրինախախտման փորձը ևս չի շրջանցել ՆՀՎ աշխատակիցների սուր աչքից. կանխվել է արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձը: ՆՀՎ աշխատակիցները բացահայտել են նաև մաքսային ապահովման միջոցի վնասման և բեռի թերհայտարարագրման մի շարք դեպքեր: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր