1220 դիտում
10:09 19-08-2014
Սիրիայի քիմիական զենքն ամբողջապես ոչնչացված է.ԱՄՆ
Ավարտվել է Միջերկրական ծովում գտնվող ամերիկյան հատուկ Cape Ray նավի վրա Սիրիայի քիմիական զենքի ամբողջական ոչնչացման գործընթացը: Այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի անունից տարածված հայտարարության մեջ:
Այդ առիթով ԱՄՆ նախագահը շնորհավորել է նավի ողջ անձնակազմին՝ հաջող աշխատանքների համար, և իր գոհունակությունը հայտնել ՄԱԿ-ին և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը՝ այդ կարևորագույն և միևնույն ժամանակ չափազանց վտանգավոր գործընթացում համատեղ ջանքեր ներդնելու համար: Օբաման շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ-ի դաշնակից երկրներ Դանիային, Նորվեգիային, Իտալիային, Ֆինլանդիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային, ինչպես նաև Ռուսաստանին և Չինաստանին՝ գործընթացին մասնակից լինելու համար:
Հիշեցնենք, որ Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013 թվականի օգոստոսին, որը նախաձեռնել է Ռուսաստանը:
Նմանատիպ նյութեր
1133 դիտում
13:28 23-04-2014
Սիրիայի քիմիական զենքի 88 տոկոսն ոչնչացված է
2461 դիտում
21:00 07-04-2017
Սիրիայի իշխանությունները հերքում են Իդլիբում քիմիական զենքի կիրառումը, իսկ ԱՄՆ–ի հարվածը «ագրեսիա են» անվանում
Այս բաժնից
1168 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1531 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1072 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել