Սիրիայի քիմիական զենքի 88 տոկոսն ոչնչացված է
Ներկայումս սիրիական քիմիական զենքի մոտ 88 տոկոսն երկրից դուրս է հանվել և ոչնչացվել, թվիթերի իր էջում հայտնում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության և ՄԱԿ֊ի համատեղ առաքելության հատուկ համակարգող Սիգրիդ Կաագը։
«Սիրիական քիմիական զենքի մոտ 88 տոկոսը դուրս է բերվել երկրից և ոչնչացվել, մնում է վերջին քայլը»,֊ ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մարտի 4֊ին Սիրիայի իշխանությունները ներկայացրել են ծրագիր, որի համաձայն, պետությունից քիմիական զենքի դուրսբերման գործընթացքը պետք է ավարտվեր ապրիլի վերջին։