211652_close_icon
views-count1877 դիտում article-date 21:05 17-08-2014

Մանկապարտեզներին փչացած թռչնամսի մատակարարման փաստով քրեական գործ է հարուցվել

Երևանի երեք մանկապարտեզների քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ, այսօր տեղեկացնում է Հայաստանի քննչական կոմիտեն: «Անհատ ձեռներեց Էդ.Մխիթարյանի կողմից Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ: Քննություն է կատարվում` պարզելու հավի մսի ձեռքբերման աղբյուրը, նախնական որակը, քիմիական նյութերով մշակված ապրանքի իրական ծավալները, մանկապարտեզներին հավի միս մատակարարելու համար Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի և դրա արդյունքներով Էդ.Մխիթարյանին հաղթող ճանաչելու հանգամանքները», - ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր