211652_close_icon
views-count2600 դիտում article-date 14:34 17-08-2014

Նախագահը շնորհավորել է հայ տանկիստներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել հայ տանկիստներին՝ Տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության արդյունքում փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ: «Տանկային բիաթլոնի առաջնության հայկական անձնակազմի սիրելի տղաներ, շնորհավորում եմ ձեզ տանկային բիաթլոնի աշխարհի առաջնությունում հաջող մրցելույթների և փոխչեմպիոն դառնալու առթիվ: Մենք բոլորս հպարտանում ենք միջազգային ստուգատեսում ձեր գրանցած բարձր արդյունքներով, ինչը հայկական Զինված ուժերի մարտիկների կողմից զինտեխնիկայի տիրապետման և առաջադրանքները փայլուն կատարելու վկայությունն է», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում: «Ձեր ձեռքբերումը մեր բանակի բոլոր օղակներում մասնագիտական կատարելագործումն է՛լ ավելի խթանելու հիանալի օրինակ է: Ապրեք տղաներ», - իր ուղերձում գրել է Սերժ Սարգսյանը:

Նմանատիպ նյութեր