Նախիջևան են ժամանում Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Օգոստոսի 18-ին Նախիջևան են ժամանելու Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Իրակլի Ալասանիան և Իսմեթ Յըլմազը: Այս մասին հաղորդագրություն է տարաեծ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջիններս եռակողմ ձևաչափով հանդիպում են անցկացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Նախիջևանի ինքնավար հանրապետության խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ, այնուհետ այցելելու են զորամասեր: Այցը կավարտվի օգոստոսի 19-ին: