211652_close_icon
views-count3776 դիտում article-date 08:29 14-03-2015

Երկուշաբթի օրը ադրբեջանական պատվիրակությունը Երևան է ժամանում Թուրքիայի կառավարության խնդրանքով. ՀԺ

«Հայկական ժամանակ» թեթրը գրում է, որ տեղեկությունների, ադրբեջանական պատվիրակությունը երկուշաբթի օրը մեկնարկող Եվրանեսթի ԽՎ չորրորդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանում Թուրքիայի կառավարության խնդրանքով: Թուրքիայում համոզված են եղել, որ եթե ադրբեջանցիները հրաժարվեն Երևան գալուց, Եվրանեսթի ԽՎ-ն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերվող բանաձևը կընդունի առանց առարկությունների: Հիմա ադրբեջանցիները Երևան են գալիս մի կոնկրետ նպատակով, ամեն ինչ անել, որ Խորհրդարանական վեհաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չընդունի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր