211652_close_icon
views-count545 դիտում article-date 12:41 02-02-2023

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները եռակողմ հանդիպում են ունեցել

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովը և Ջուանշեր Բուրչուլաձեն «Ձմեռ-2023» զորավարժությունների շրջանակում եռակողմ հանդիպում են ունեցել թուրքական Կարս քաղաքում, տեղեկացրել է Trend-ը։

Նշվել է, որ Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Կարս են մեկնել՝ մասնակցելու Պատվավոր հյուրերի օրվան։ Բանակցությունների բովանդակության և արդյունքների մասին չի տեղեկացվում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի, Ադրբեջանի և ևս 6 երկրների մասնակցությամբ զորավարժությունները սկսվել են թուրքական Կարս նահանգում և շարունակվել են մինչև փետրվարի 2-ը։

Զորավարժությունների նպատակն է տարբեր երկրների զորքերի միջև փոխգործակցությունը և համակարգումը, զորամասերի մարտական պատրաստվածության ստուգումը, պարենով և հանդերձանքով փոխադարձ ապահովումը, թիկունքի թեմատիկայի ուսուցանումը։

Նմանատիպ նյութեր