211652_close_icon
views-count18342 դիտում article-date 11:11 15-08-2014

Զինվորի պատասխանը՝ Վազգեն Սարգսյանին

[url=http://blog.mediamall.am/?id=40070]Mediamail.am[/url]-ը գրում է, որհանգստյան մի օր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի մեքենան մոտենում է Սեյրան Սարոյանի հրամանատարությամբ գործող զորամասի դարպասներին։ Մեքենան վարում է քաղաքացիական հագուստով նախարարը։ Հերթապահ զինվորը ներկայանում է, ապա խնդրում սպասել, մինչ կզեկուցի հրամանատարին։ - Տղա ջան, դու ինձ չե՞ս ճանաչում,- հարցնում է նախարարը։ - ճանաչում եմ, պարոն նախարար, բայց հրամանատարն այդպես է կարգադրել, առանց իրեն տեղյակ պահելու զորամասի տարածք ոչ մեկին թույլ չտալ։ - Զեկուցիր, տղա ջան,- ասում է նախարարը, ու ժպիտը դեմքին, համբերատար սպասում։ Հրամանատարը ներկայանում է նախարարին, զեկուցում: Հետո նախարարը ասում է. - Հերթապահ զինվորին կներկայացնես արձակուրդի, արժանի զինվոր է։ Հետո անկաշկանդ զրույց է սկսվում շարահրապարակում հավաքված զինվորների հետ։ Այդ օրերին հայոց բանակի զինվորների գոտու ճարմանդին գրված էր ՀԲ (հայկական բանակ)։ Նախարար Վ. Սարգսյանը դիմում է մի զինվորի. - Գիտե՞ս, թե ի՞նչ են նշանակում այդ տառերը։ Զինվորը խրոխտ առաջ է գալիս ու բացում հապավումը.. - Պարոն նախարար, ՀԲ-ն նշանակում է՝ Հասնենք Բաքու։ Շարահրապարակով մեկ լսվում է Վ. Սարգսյանի բարձր ծիծաղը, գրկում է զինվորին, ու դառնալով հրամանատար Սեյրան Սարոյանին ասում է. - Ապրես, Սեյրան, դուխով զինվորներ ունես։ Մեր էս քաջարի զինվորն էլ է արժանի արձակուրդի։ Շնորհակալություն Արմենակ Ավետիսյանին՝ նյութը տրամադրելու համար: Աղբյուրը՝ [url=http://blog.mediamall.am/?id=40070]Mediamail.am[/url]

Նմանատիպ նյութեր