211652_close_icon
views-count1563 դիտում article-date 18:14 14-08-2014

Փոքր տրակտորը գողացել էր մեծ եղբայրը

Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ին, 1958 թ. ծնված Ստյոպիկ Պ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ եղբայրը` 1955 թ. ծնված Սերժիկ Պ.-ն, կոտրել է Նուռնուս գյուղում գտնվող իր առանձնատանը կից ավտոտնակի դռան փականը և գողացել փոքր տրակտոր, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ կենցաղային իրեր` պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս: Օգոստոսի 13-ին, ժամը 11.00-ին, Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել Սերժիկ Պ.-ն և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր