Նախկին ուսուցչուհի Բիշարյանի որդին մանկուց լավ է սերտել «հայհոյելու արվեստը». Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է.«Հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը թուլացել է արդեն, փոխարենը, սակայն, շարունակվում է թեժանալ «Օրինաց Երկիր» կուսակցության և Հայաստանի ագրարային համալսարանի միջև առկա տարածքային վեճը: Երեկ բանը հասավ նրան, որ ապօրինի շինարարությունը կանխելու համար համալսարանի բազմաթիվ ուսանողներ ու դասախոսներ ՕԵԿ-ի երկաթե պատնեշը տապալեցին գետնին: Քիչ մնաց երկու կարկառուն ՕԵԿ-ականներ՝ Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը, մահացու վնասվածքներ ստանային:
Փառք Աստծո, նրանք ողջ ու առողջ են: Եվ այդ ընթացքում իր «տաղանդով» փայլեց ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանի որդին՝ Կարեն Սարգսյանը: Նա մոր ներկայությամբ խուլիգանական հայհոյանքներ էր տալիս համալսարանի անձնակազմին: Երևում է՝ նախկին ուսուցչուհի Բիշարյանի որդին մանկուց լավ է սերտել «հայհոյելու արվեստը»: Ինչպես համացանցում, այնպես էլ հասարակական վայրերում, Կարենը ի ցույց է դնում իր լկտի բառապաշարը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։