Ֆրանսիան զենք կմատակարարի Քուրդիստանին
Ֆրանսիան հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանին զենք է մատակարարելու։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
«Քուրդիստանի իշխանություններին օգնելու համար Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Բաղդադի հետ համաձայնեցրել է զենք մատակարարել մոտակա ժամերի ընթացքում»,֊ հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ ավելի վաղ Գերմանիան հրաժարվել է հակամարտող իսլամական պետություններին զենք մատակարարել։