211652_close_icon
views-count1036 դիտում article-date 14:18 10-02-2023

Մակրոնը չի բացառել, որ Ֆրանսիան կործանիչներ կմատակարարի Ուկրաինային

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լրագրողներին հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու համար նախընտրում է Կիևին «ավելի օգտակար» զենք մատակարարել սպառազինման ներկա պայմաններում, քան մարտական ​​ինքնաթիռներն են։ 

«Ես բացարձակապես ոչինչ չեմ բացառում», - Մակրոնն ասել է Բրյուսելում Եվրախորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո՝ պատասխանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խնդրանքով Կիևին կործանիչներ մատակարարելու հնարավորությանը: Միևնույն ժամանակ, ինչպես նշել է BFMTV հեռուստաալիքը, Ֆրանսիայի նախագահը բացատրել է, որ ամեն դեպքում կործանիչները չեն կարող մատակարարվել առաջիկա շաբաթներին։ Բացի այդ, նրա խոսքով, դրանք «չեն համապատասխանում Կիևի այսօրվա պահանջներին»:

Մակրոնը նախընտրում է Ուկրաինային օգնել այնպիսի առաջնահերթությունների հարցում, ինչպիսին արդեն անցյալ շաբաթ հայտարարված Caesar ինքնագնաց հրետանային կայանքների մատակարարումն է:

Նմանատիպ նյութեր