211652_close_icon

Ալպերում 5 լեռնագնաց է զոհվել

views-count1364 դիտում article-date 19:53 13-08-2014
Ալպերում՝ Մոնբլան լեռան վրա 5 լեռնագնաց է զոհվել, ևս 1֊ն անհետ կորած է համարվում։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։ «Արժանտյեի գագաթը բարձրանալու ժամանակ՝ 3900 մետր բարձրության վրա զոհվել է 5 մարդ, անհետ կորել է ևս 1 մարդ»,֊ հայտնել է Սեն Ժերվի քաղաքապետ Ժան֊Մարկ Փեյլը։ Ներկայումս միջադեպի վայրում ուղղաթիռով որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։

Նմանատիպ նյութեր