211652_close_icon
views-count13701 դիտում article-date 18:11 13-08-2014

Շղթայական ավտովթար՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կամրջի վրա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Սարալանջի նորակառույց ճանապարհի կամրջի վրա բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Infiniti մակնիշի 80 QQ 044 համարանիշի, 30-ամյա Վաղինակ Կարապետյանի վարած Mercedes մակնիշի 777 PA 71 համարանիշի, 27-ամյա Կարեն Սեդրակյանի վարած Nissan Sun մակնիշի 250 ՕP 61 համարանիշի և Opel Astra մակնիշի 34 VD 471 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի գլխավորությամբ: Տեղում վիրավորներին օգնություն են ցուցաբերել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բրիգադն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ավագ քննիչ Մ. Մուրադյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորների և Opel-ի վարորդի ինքնությունը: Նախնական տվյալներով Infiniti և Mercedes մակնիշի մեքենաներին պատճառված նյութական վնասը յուրաքանչյուրի համար կազմում է 800.000, իսկ Opel Astra -ինը` 1.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, Infiniti մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 120.000, Mercedes-ինը` 97.000, իսկ Opel Astra-ինը` 60.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր