882 դիտում
17:40 13-08-2014
Ստեղծվել է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 12.08.2014թ. թիվ 294-Լ որոշմամբ հաստատվել է Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գործունեության կարգը։ Այս մասին է տեղեկացնում ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության հիմքում դրվել են հետևյալ հանգամանքները՝
- Հայաստանի Հանրապետությունում փաստաբանության՝ որպես արդարադատության համակարգի կարևորագույն ինստիտուտի զարգացման և մասնագիտության նկատմամբ հարգանքի ձևավորման համար կարևորագույն նախադրյալ է հանդիսանում Փաստաբանների պալատի անդամ փաստաբանների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող այլ պետության փաստաբանների իրավունքների պաշտպանությունն ապահովելը, ինչպես նաև այդ իրավունքների արդյունավետ իրացման համար անհրաժեշտ միջավայր ստեղծելը,
- փաստաբանների իրավունքների պաշտպանության հարցում Փաստաբանների պալատի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է միասնական, նպատակաուղղված և համակարգված քաղաքականություն իրականացնող կառույցի առկայություն։
Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նպատակն է միջոցներ ձեռնարկել փաստաբանների իրավունքներն ու մասնագիտական գործունեությունը բոլոր տեսակի (հատկապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների) սպառնալիքներից, խոչընդոտներից կամ ցանկացած տեսակի այլ հակաիրավական միջամտությունից (ոտնձգությունից) պաշտպանելու համար:
Հանձնաժողովը կազմված է լինելու հինգ անդամներից, որոնցից մեկը համակարգելու է Հանձնաժողովի աշխատանքները։
Փաստաբանների պալատի նախագահի 12.08.2014թ. թիվ 295-Ա որոշմամբ հինգ անդամներից նշանակվել են երկուսը՝
- փաստաբան Կարեն Մեժլումյանը (արտոնագիր N 110), և
- փաստաբան Գեղամ Հակոբյանը (արտոնագիր N 794):
Նույն որոշմամբ փաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է Հանձնաժողովի համակարգող:
Հանձնաժողովի մյուս երեք անդամները նշանակվելու են մեկ ամսվա ընթացքում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
778 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
865 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան