Մոսկվայում պայուսակի մեջ կնոջ գլուխ են հայտնաբերել
Մոսկվա գետում տղամարդը պայուսակ է գտել, որում կնոջ գլուխ է եղել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել, պարզվում են հանգամանքները և դեպքի հետ առնչություն ունեցող անձինք: Այս մասին է հայտնում Вести.Ru-ն:
Պայուսակը Ավտոզավոդսկայա փողոցի 25 շենքին հարակից շրջանում գտնվող կազմակերպություններից մեկի հսկիչն է գտել: Ենթադրվում է, որ կինը 1 ամիս առաջ է մահացել: