1343 դիտում
12:24 13-08-2014
Նոր Զեյթունի գերեզմանատան մոտակայքում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 12-13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի մոտակայքում՝ խնձորի այգում, այրվել է 1000 քմ բուսածածկ տարածք, «Մ-1» միջպետական ավտոճանապարհի՝ Ագարակ-Արուճ հատվածում՝ 2000 քմ, Արմավիրի մարզում՝ «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Վարդանաշեն-Մարգարա հատվածում՝ 160 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցում՝ 500 քմ, Վերին Աղբյուրակ թաղամասի գերեզմանատանը՝ 300 քմ, Հրազդան քաղաքի աղբանոցում՝ 250 քմ, Սյունիքի մարզի Վերին Խոտավան գյուղում՝ 15 հա, Կապան քաղաքի Շինարարների փողոցի մոտակայքում՝ 300 քմ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքին հարակից աղբանոցում՝ 2.5 հա, Արին գյուղի Սաման Չխոր հանդամասում՝ 2 հա, Հերհեր գյուղի ջրամբարի մոտակայքում՝ 4 հա, Տավուշի մարզի Բերդավան գյուղի Միստրեստ հանդամասում՝ 8 հա, Ազատամուտ գյուղում՝ 2 հա, Արճիս գյուղի մոտակայքում՝ 20 հա խոտածածկ տարածք:
Երևանի Օրբելի եղբայրների փողոցում` ռուսական հոսպիտալի մոտակայքում, այրվել է 2000 քմ, Մոլդովական փողոցում՝ «Անելիք» բանկի մոտակայքում՝ 25 քմ, Նոր Զեյթունի գերեզմանատան մոտակայքում՝ 30 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նմանատիպ նյութեր
3211 դիտում
19:36 07-02-2016
Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Այս բաժնից
781 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
871 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան