ԼՂՀ-ում գտնվող ադրբեջանցիները ԿԽՄԿ-ի միջոցով հարազատներին նամակներ են ուղարկել
Ստեփանակերտում կալանավորված երկու ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղարաբաղյան պատվիրակության միջոցով հարզատներին նամակներ են փոխանցել:
Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ-ի երեւանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նրա խոսքով, ԿԽՄԿ-ի պատվիրակության ներկայացուցիչները օգոստոսի 11-ի երեկոյան են այցելել ադրբեջանցի քաղաքացիներին: Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խումբ է վնասազերծվել: Նրանցից մեկը սպանվել էր, իսկ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը կալանավորվել են: