211652_close_icon
views-count1739 դիտում article-date 14:11 12-08-2014

Գիշերը` համակարգիչ, առավոտյան` ոստիկանություն

Օգոստոսի 11-ին, ժամը 18.40-ին, Մերձավան գյուղի բնակչուհի Ս.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ի սահմաններում, համագյուղացի Ալիկը պատուհանը հրել-բացելով մուտք է գործել իր բնակարան և գողացել նոութբուք համակարգիչ` պատճառելով 280.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանների ձեռնարկված միջոցառումների արդյունքում` 1975 թ. ծնված Ալիկ Հ.-ն նույն օրը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Ձեռնարկվում են միջոցներ համակարգիչը հայտնաբերելու ուղղությամբ: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունք: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր