211652_close_icon
views-count1108 դիտում article-date 12:44 12-08-2014

Ասֆալտապատվում է Թեղենիքի կենտրոնական ճանապարհը

Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն այցելել է Թեղենիք համայնք: Այս մասին է հայտնում Կոտայքի մարզպետարանի մամուլի ծառայությունը: Համայնքի ղեկավար Մ. Բաղդասարյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը եղել է Թեղենիքի Սրբոց Նահատակ եկեղեցում, ապա այցելել համայնքի միջնակարգ դպրոց: Կրթօջախում քննարկվել են ինչպես կրթական բարեփոխումների ընթացքին, այնպես էլ դպրոցական աշխատանքներում արդիական պահանջներին համապատասխանող մոտեցումներ կիրառելուն վերաբերող մի շարք հարցեր: Թեղենիքի դպրոցում մարզպետին ներկայացվել են նաև սովորողների կրթության և դաստիարակության ասպարեզում ներդրված մեթոդներն ու ծրագրերը: Այնուհետև Կոտայքի մարզպետը ծանոթացել է ՀՀ Կառավարության հրատապ ծրագրերի շրջանակներում համայնքի կենտրոնական ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ընթացքին, զրուցել գործընթացի պատասխանատուների հետ: Մարզպետը հանձնարարել է գյուղի համար կարևոր նշանակություն ունեցող այդ ճանապարհահատվածում կատարել որակյալ աշխատանք: Թեղենիքի գյուղապետարանում Կոտայքի մարզպետին են ներկայացվել համայնքի զարգացման հեռանկարային մի շարք ծրագրեր: Այստեղ Կոտայքի մարզպետը կարևորել համայնքի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշների ապահովման անհրաժեշտությունը, շնորհիվ որի հնարավոր կդառնա լուծումներ հաղորդել համայնքային մի շարք հրատապ խնդիրների: Աշխատանքային այցելության ավարտին կազմակերպված հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը մտքեր է փոխանակել նաև համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչների և բնակիչների հետ:

Նմանատիպ նյութեր