Գյումրիում կնշվի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակը
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն ս. թ. նոյեմբերի 29-ին վերանորոգված, կահույքով ու լուսաձայնային սարքավորումներով վերազինված` Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմի բացման արարողությամբ, որի ընթացքում կցուցադրվի մեծ դերասանի մասին պատմող տեսանյութ:
Թատրոնի ճեմասրահում կբացվի «Թատրոնը ժամանակի ափի մեջ» խորագրով արխիվային լուսանկարների և ներկայացումնների մանրակերտների ցուցահանդեսը:
Թատրոնի ստեղծագործական կազմի, ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի երաժշտախմբերի՝ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Գյումրիի ժողովրդական գործիքների պետական նվագախմբի, «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբի, Վանաձորի «Հորովել» երգի-պարի անսամբլի մասնակցությամբ տեղի կունենա հոբելյանական երեկո: