1340 դիտում
20:28 11-08-2014
Բարեկարգվել է մայրաքաղաքի ստորգետնյա 3 անցում
Ստորգետնյա հետիոտնային անցումները առավել հարմարավետ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2014 թվականի ծրագրով մայիսին մեկնարկեց Երևանի ստորգետնյա 3 անցումների նորոգումը: Ըստ այդմ, բարեկարգվել ու պատշաճ տեսքի են բերվել Երևանի կենդանաբանական այգուն հարակից ստորգետնյա հետիոտնային անցումը, Մյասնիկյան պողոտայի հարևանությամբ գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը և Ալեք Մանուկյան փողոցում`ՀՊՏՀ-ից ԵՊՀ տանող ստորգետյա հետիոտնային անցումը:
Բարեկարգման աշխատանքների ընթացքում նորերով են փոխարինվել անցումների պատերի ու հատակների բացակա բազալտե սալերը, համապատասխան ներկով են ներկվել պատերն ու առաստաղները, պատերը ենթարկվել են ավազաշիթային մշակման, ինչպես նաև հղկվել է բազալտով երեսպատված պատերի մակերևույթը: Ստորգետնյա անցումներն արդեն լիարժեքորեն շահագործվում են: Գետնանցումների նորոգումը կշարունակվի նաև հաջորդ տարի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
935 դիտում
12:49 31-08-2015
Մաքրվել ու բարեկարգվել են մայրաքաղաքի բնակելի շենքերի և կրթական հաստատությունների բակերը. լուսանկարներ
2446 դիտում
19:19 21-08-2017
Հանձնարարվել է պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի ստորգետնյա և վերգետնյա անցումները սեպտեմբերին ընդառաջ
823 դիտում
10:08 16-02-2024
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում լուսավորության մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով (տեսանյութ)
Այս բաժնից
1048 դիտում
20:59 31-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական տեսաուղերձ է հղել
853 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին