Մաքրվել ու բարեկարգվել են մայրաքաղաքի բնակելի շենքերի և կրթական հաստատությունների բակերը. լուսանկարներ
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ամենշաբաթյա շաբաթօրյակները` համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների համատեղ ուժերով և տեխնիկայի կիրառմամբ:
Ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների և բակային տարածքների, նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մաքրվել ու պատշաճ տեսքի են բերվել նաև կրթական հաստատությունների բակերն ու հարակից տարածքները:
Աշխատանքների ընթացքը վերահսկել են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]