Չաբի Ալոնսոյին սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում
Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն նորից կասկածվում է հարկերից խուսափելու մեջ: Դատախազը նրա համար պահանջում է 8 տարվա ազատազրկում և 8 մլն եվրո տուգանք:
Մեղադրող կողմը համարում է, որ Ալոնսոն իմիջային իրավունքների իր եկամուտները թաքցրել է Մադեյրա կղզում գրանցված ընկերության միջոցով, և դրանով հարկերի վճարումից խուսափել է:
Այս գործը 2015 թվականին տեղի ունեցած պատմության շարունակությունն է, երբ Ալոնսոյին արդեն մեղադրել էին հարկերից խուսափելու մեջ, սակայն այն ժամանակ ֆուտբոլիստը արդարացվել էր: