211652_close_icon
views-count4077 դիտում article-date 14:59 11-08-2014

Մելիքի գյուղապետը այնքան նեղն է ընկել, որ գյուղի ջրագիծը հանել է վաճառքի. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Մելիք գյուղի պոմպակայանի ջրագիծը առանց աճուրդի գյուղապետը հանել է վաճառքի: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեցին Մելիք գյուղի բնակիչները: Նրանք դժգոհեցին, որ ավագանու որոշում կա, որ խողովակները պետք է վաճառքի հանվեն միայն աճուրդով, քանի որ դա համայանքի սեփականությունն է եւ ստացված շահույթը պետք է օգտագործվի գյուղի առաջնային կարիքները հոգալու համար: Մելիքցիների խոսքով, դեռ 1.5 տարի առաջ է գյուղապետը խողովակները վաճառքի հանել, սակայն հանդիպելով բնակիչների դիմադրությանը, հետ է կանգնել այդ մտքից, իսկ հիմա ունենալով պոտենցիալ գնորդ՝ շտապում է օր առաջ վաճառել խողովակները: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը զրուցեց նաեւ Մելիքի գյուղապետ Հակոբ Մկրտչյանի հետ, ով ասաց, թե հուլիսի 22-ին թերթում աճուրդի մասին հայտարարություն տվել, իսկ մինչեւ աճուրդը խողովակաները քանդում են, որ փորձագետները կարողանան նախնական գին սահմանել: Հարցին, թե ինչ է անելու խողովակների վաճառքից ստացված գումարով, նշեց, որ գյուղի գազաֆիկացման հարցն են լուծելու:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր