Օձ է հայտնաբերվել «Այբ» դպրոցի մուտքի մոտ
Օգոստոսի 11-ին` ժամը 01.25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 11/11 հասցեում գտնվող «Այբ» դպրոցի մուտքի մոտ օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին է հայտնում ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: