211652_close_icon
views-count1400 դիտում article-date 21:02 10-08-2014

ԱՄՆ-ը մարդասիրական բեռ է հասցրել Իրաք

ԱՄՆ֊ի ռազմաօդային ուժերը Իրաքի երկնքից խմելի ջրով և մթերքներով լի կոնտեյներներ են գցել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Պենտագոնի հայատարարությանը։ Ըստ աղբյուրի խոսքերի՝ բեռը գցվել է 2 ինքնաթիռներից՝ Սինջար լեռան մոտ գտնվող քաղաքում։ Հումանիտար բեռում 72 կոնտեյներ էր մոտ 14 հազար լիտր մաքուր ջրով և 16 հազար տոննա պարեն։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ֊ի ռազմաօդային ուժերը 4 հրթիռ են արձակել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների թիրախներին։

Նմանատիպ նյութեր