Փրկարարները բացել են փակ դուռը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 12.16-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սյունյանց փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին են հայտնում ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: