Մակեդոնացի ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում «Փյունիկ»-ում
                        «Փյունիկ»-ում փորձաշրջան է անցնում մակեդոնացի Ալեքսանդր Պանդովսկին, տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
22-ամյա եզրային խաղացողն ավելի վաղ հանդես է եկել մակեդոնական «Վարդար», «Ռաբոտնիչկի» ակումբներում, ինչպես նաև Մակեդոնիայի Մ19 հավաքականում:
Պանդովսկին Երևանում արդեն երկու մարզում է անցկացրել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

