«Շիրակ»-ի կիսապաշտպանը փորձաշրջան է անցնում լեհական «Ռուխ»-ում
                        Գյումրիի «Շիրակ»-ի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը փորձաշրջան է անցնում լեհական «Ռուխ» ակումբում, հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը:
Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագը «Ռուխի» կազմում կմասնակցի «Ռազվոյ Կատովիցեի» դեմ հունվարի 15-ին կայանալիք  ընկերական խաղին:
Հավելենք, որ «Ռուխ» ակումբը Լեհաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում 32 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

