«ՌԵՍՈ»-ի նոր ռազմավարության ներկայացումը ի շահ հաճախորդների
Այս օրերին Աղվերանի «Կրիստալ Ռեզորթ» հյուրանոցային համալիրում ընթանում է «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության գործակալական խմբի ղեկավարների հավաքը ընկերության ղեկավարների մասնակցությամբ:
Հավաքի մասնակիցների թվում են Երևանի, մարզերի և ԼՂՀ-ի շուրջ 40 գործակալական խմբի ղեկավարներ, որոնք հանդիսանում են ընկերության գործակալական ցանցի հիմնական առաջատար ուժը:
Հավաքի հիմնական նպատակն է ներկայացնել «ՌԵՍՈ»-ի գործակալական ցանցի ռազմավարական նոր ծրագիրը, զարգացման ուղղությունները և ծրագրի իրականացման գործում յուրաքնաչյուր գործակալի դերը:
Քննարկումներն անցնում են թիմային և աշխատանքային բարձր ոգով, հաշվի է առնվում յուրաքանչյուր մասնակցի կարծիքը և առաջարկությունները:
Գործակալական խմբի ղեկավարները լի են վճռականությամբ նոր տեմպով և որակով շարունակելու իրենց գործունեությունը ի շահ «ՌԵՍՈ»-ի բազմահազար հաճախորդների: