Այսօր կարկուտի հավանականություն կա ՀՀ որոշ տարածքներում
Օգոստոսի 8-12-ը Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին է տեղեկացնում ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 8-9-ը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ: