211652_close_icon
views-count2549 դիտում article-date 09:16 25-02-2015

Եթե Հայաստանի մարզում որևէ տենդեր է հայտարարվում, ապա կա շատ մեծ հավանականություն, որ այն կշահի մարզպետի բարեկամը. Առավոտ. խմբագրական

«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Բրիտանիայի նախկին արտգործնախարար, Համայնքների պալատի լեյբորիստ պատգամավոր Ջեք Սթրոն մայիսին, երբ ավարտվի նրա պատգամավորական ժամկետը, ամենայն հավանականությամբ, աշխատանքի կանցնի «Սենատոր ինթերնեյշնլ» կահույքի խոշոր Ֆիրմայում՝ որպես խորհրդական: Դե, պարզ է՝ մարդը չի ուզում երիտասարդ թոշակառու դառնալ: Բայց ամեն ինչ չէ, որ այդքան պարզ է. վերջերս «Սենատորը» պետությունից պատվեր է ստացել 75 միլիոն Ֆունտի, և ըստ բրիտանական մամուլի՝ այդ պատվերը ստանալու հարցում որոշիչ դեր է խաղացել այդ պատգամավորը, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Ֆրենսիս Մոդը: Ծանոթ պատկեր է, չէ՞: Եթե Հայաստանի մարզում որևէ տենդեր է հայտարարվում, ապա կա շատ մեծ հավանականություն, որ այն կշահի մարզպետի բարեկամը: Կամ հիշենք. որ Գերմանիայի նախկին նախագահ Գերհարդ Շրյոդերը դարձել է ռուսաստանյան «Գազոպրոմի» նախագահ, իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքի է անցել նույն երկրի «Սիստեմա» ընկերության մեջ: Պահպանողական և լեյբորիստական կուսակցությունները սառեցրել են այդ պատգամավորների աշխատանքը խմբակցություններում ՝ մինչև քննության ավարտը: Բրիտանիայի պետական համակարգն ունի հստակ գործող մեխանիզմներ, որոնք կարող են հակազդել ամենուր հանդիպող մարդկային թուլություններին: Մեզանում նման մեխանիզմներ չկան: Այդ առումով արժե ևս մեկ անգամ անդրադառնալ կառավարման համակարգի խնդրին՝ ոչ թե «վերարտադրվելու-չվերարտադրվելու» տեսանկյունից (ցանկացած համակարգի դեպքում ՀՀԿ–ն «կվերարտադրվի»), այլ արդյունավետությունը հաշվի առնելով: Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր